ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
17.02.2026
ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԳՄ վարչությունը խոր վշտով ցավակցում է պոլսահայ հայտնի,
սիրված բանաստեղծ Իգնա Սարըասլանի մահվան կապակցությամբ: Նա պոլսահայ գրականության
կարկառուն ներկայացուցիչներից էր, որն իր յուրահատուկ մտածողությամբ վառ գույն էր առհասարակ
սփյուռքահայ գրականության քարտեզում: Նրա գրականությունը կապրի և կապրեցնի գրականության
սիրահարներին:
ՀԳՄ նախագահ՝
Էդվարդ
Միլիտոնյան



