ՀԳՄ ԱՄԵՆԱՄՅԱ 2025Թ. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀԳՄ ամենամյա 2025թ. մրցանակաբաշխությունը

                  Փետրվարի 13-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը: Նիստին մասնակցում էին նախագահության 25 անդամ: Օրակարգում ՀԳՄ 2025 թ. ամենամյա մրցանակաբաշխության հարցն էր: ՀԳՄ նախագահության անդամներին տրվեց  մրցանակի

ներկայացված հեղինակների ու 2025 թ. ընթացքում  նրանց հրատարակած գրքերի  ցանկն՝ ըստ անվանակարգերի: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում մրցանակները շնորհվեցին.

      Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (արձակ)

Դավիթ Մուրադյանին «Երևանի սառը ջուրը»  գրքի համար

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա)

Ռաֆ Բարաթյանին  «Ընտրանի» գրքի համար

Սամվել Մարգարյանին  «Մատյան երջանկության» գրքի համար

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակագրություն)

Արծրուն Ավագյանին «Արմտանի մեծ ընկուզենին. Հակոբ Մնձուրի»  գրքի համար

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակ (թարգմանական գրականություն)

Կարեն Խուրշուդյանին՝ Վոլտեր «Տրակտատ հանդուրժողականության մասին» (ֆրանսերենից) գրքի համար

Լևոն Բլբուլյանին՝ Վլադիմիր Վիսոցկի «Ես, ինչ խոսք, ետ կգամ» (հայերեն-ռուսերեն) գրքի համար

Լևոն Շանթի անվան մրցանակ (դրամատուրգիա)

Սամվել Կոսյանին  «Փոշուց քշվածները» գրքի համար

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրականագիտություն, գրաքննադատություն)

Ժենյա Քալանթարյանին  «Եղիշե Չարենցը իր ժամանակի գրաքննադատության նշանակետում» գրքի համար

Պետրոս Դեմիրճյանին «Եղիա Տեմիրճիպաշյան. կյանքը և գործը կամ  «Միշտ ճամբան փնտռող մարդը պիտի ըլլամ» » գրքի համար

Վախթանգ Անանյանի անվան մրցանակ (մանկապատանեկան գրականություն)

Էդվարդ Միլիտոնյանին  «Կատվի դատը» և «Հայոսը Քարթլոսի մասին»  գրքերի համար (գումարը փոխանցվելու է ՀԳՄ գրական անթոլոգիաների տպագրության հաշվին)

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ

Սոկրատ Խանյանին (գրական վաստակի համար)

Վազգեն Սարգսյանի անվան ԵԿՄ մրցանակ

Լևոն Սահակյանին (բանաստեղծ)

Չարենցի անվան Ծաղկաձորի ստեղծագործական տան մրցանակ

Մերուժան Տեր-Գուլանյանին («Երդվում եմ Արարատով» գրքի համար)

Ավետիք Իսահակյանի անվան Սևանի ստեղծագործական տան մրցանակ՝ «Վարպետ»

 Ավիկ Իսահակյանին («Ավետիք Իսահակյան. գիտական կենսագրություն» գրքի համար)

Համահայկական գրական հիմնադրամի մրցանակներ

Թարգմանական

Գագիկ Դավթյանին «Սերբական պոեզիա» գրքի համար

Հրապարակախոսություն

Վրեժ Սարուխանյանին «Աշնակ» գրքի համար:

Ամփոփելով նիստը՝ Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց հովանավորներ Նաթելլա Լալաբեկյանին, ԵԿՄ-ին, «Լոռի» հայրենակցական միությանը և Սերգո Երիցյանի ընտանիքին: