«Ստեղծագործ Եվրոպա»

Հարգելի՛ գործընկեր,

Ուրախ ենք ողջունել Ձեզ «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի անունից (Creative Europe Desk Armenia):

Ստեղծագործ Եվրոպա (Creative Europe) ծրագրի նպատակն է խթանել մշակութային բազմազանությունը և ամրապնդել Եվրոպայի մշակութային և ստեղծարար հատվածների մրցունակությունը՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով համագործակցային, թարգմանական, շարժունակության և ցանցային նախաձեռնություններին։ Հայաստանը միացել է ծրագրին 2022 թվականին և ներկայումս ակտիվորեն ներգրավված է տարբեր ձևաչափերով։

Ծրագրի շրջանակում մշտապես իրականացվում են տարաբնույթ նախաձեռնություններ՝

– համագործակցային նախագծեր,

– գրական թարգմանություններ,

– անհատական և խմբային շարժունակություն,

– կասկադային դրամաշնորհներ,

– և այլ ֆինանսավորման գործիքներ։

Ներկայումս բաց են երկու ծրագրային հայտադիմումների փուլեր, ակնկալվում են նաև նոր ծրագրեր, որոնց շրջանակում հնարավոր է ներկայացնել նախագծեր կամ միանալ միջազգային գործընկերներին։ Կցված հղումներում կարող եք ծանոթանալ ընթացիկ հնարավորություններին։

– Culture Moves Europe Call for Individual Mobility

– Culture Moves Europe Call for Residency Calls

«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը տրամադրում է խորհրդատվական աջակցություն, տեղեկատվական ուղեցույցներ, գործընկերային կապերի հաստատման խթանում, ինչպես նաև պարբերաբար կազմակերպում է սեմինարներ, վեբինարներ և նախագծերի վերանայման հանդիպումներ։

Եթե Դուք կամ Ձեր կազմակերպությունը հետաքրքրված եք մասնակցել ծրագրին կամ պարզաբանման կարիք ունեք որևէ հարցում, կարող եք ցանկացած պահի կապ հաստատել մեզ հետ։

Լավագույն բարեմաղթանքներով՝

Ստեղծագործ Եվրոպա Հայաստան գրասենյակ

Լավագույն բարեմաղթանքներով՝
Ստեղծագործ Եվրոպա Հայաստան գրասենյակ
📩 info@creativeeurope.am

📱+374 77 162957