ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԵՎՈՐ

Սիրելի՛ գործընկերներ, ընթերցողներ և հետևորդներ.

Հայաստանի գրողների միությունը տեղեկացնում է, որ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի անունից և լուսանկարով ստեղծվել է կեղծ WhatsApp հաշիվ, որի միջոցով ուղարկվում են նամակներ։

Տեղեկացնում ենք, որ այս տեղեկատվությունը կեղծ է, և նշված հաղորդագրությունները ոչ մի կապ չունեն պարոն Միլիտոնյանի կամ Հայաստանի Գրողների միության հետ։

📌 Խնդրում ենք լինել զգոն և նման հաղորդագրություններ ստանալու դեպքում՝

Չբացել – չպատասխանել նամակներին,

Չտրամադրել անձնական տվյալներ,  կապ չհաստատել,

Անմիջապես արգելափակել։

Շնորհակալություն ձեր ուշադիր վերաբերմունքի և աջակցման համար։

Հայաստանի Գրողների միություն

 14.01.2026 թ

Սուրեն Դավթյան

Հարգելի ընկերներ, հատկապես ՀԳՄ անդամներ, այսօր Վաթսապով պարոն Միլիտոնյանի կեղծ էջից հաղորդագրություններ եմ ստացել ։ Այս համարից 095679984, ուշադիր եղեք ու մի պատասխանեք։