ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԵՎՈՐ

Սիրելի՛ գործընկերներ, ընթերցողներ և հետևորդներ.

Հայաստանի գրողների միությունը տեղեկացնում է, որ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի անունից և լուսանկարով ստեղծվել է կեղծ WhatsApp հաշիվ, որի միջոցով ուղարկվում են նամակներ։

Նամակներում նշվում է նաև, թե իբր փոխվել է Էդվարդ Միլիտոնյանի հեռախոսահամարը։

 Տեղեկացնում ենք, որ այս տեղեկատվությունը կեղծ է, և նշված հաղորդագրությունները ոչ մի կապ չունեն պարոն Միլիտոնյանի կամ Հայաստանի Գրողների միության հետ։

Խնդրում ենք լինել զգոն և նման հաղորդագրություններ ստանալու դեպքում՝

Չբացել – չպատասխանել նամակներին,

Չտրամադրել անձնական տվյալներ,  կապ չհաստատել,

Անմիջապես արգելափակել։

Շնորհակալություն ձեր ուշադիր վերաբերմունքի և աջակցման համար։

Հայաստանի Գրողների միություն

 2025 թ. նոյեմբերի 3

Նկարը՝ կից.