Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

31.10.2025
Իսահակյան Գրադարան – Isahakyan Library

Հոկտեմբերի 30-ը բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է: Օրվա առիթով Երևանի «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրինությունը և աշխատակազմը այցելեցին Երևանի Կոմիտասի անվան պանթեոն` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ Վարպետի հիշատակին: Ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, վարպետի թոռ Ավետիք Իսահակյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Երևանի Ավ․ Իսահակյանի տուն- թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Ավ․ Իսահակյանի անունը կրող դպրոցի աշակերտները, «Արևիկ» համույթի սաները և ԵՊՀ-ի ուսանողները:




