ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Արձակագիր, բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ անդամ 1916թ.
Վրեժ Ազատի Սարուխանյանը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 6-ին Թալինի շրջանի Աշնակ գյուղում (ներկայիս Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1978-81թթ․ պաշտոնավարել է Թալինի շրջանային թերթում։ Աշխատել է՝ 1981-98թթ․-Հեռուստառադիոպետկոմի «Լրաբեր», «Մարդը և օրենքը», «Երևանը և երևանցիները», «Մանկապատանեկան հաղորդումների» խմբագրություններում, վարել է «Բանուգործ» հեռուստածրագիրը։ 1987-88թթ․ «Հալֆիլմ» կինոստուդիայում։
1996թ.-Հիմնադրել, ղեկավարում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունները։
Հայաստանի գրողների միության և նախագահության անդամ է։ ՍՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միությունների և Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ, Արժանացել է մեդալների ու պարգևների։
Հրատարակել է 10 գիրք։
ԵՐԿԵՐ
1․ Էրգրականչ, Երևան, 2014թ․
2․ Տարոնականչ, Երևան, 2016թ․
3․Իմ սիրտը հայ է,Երևան, 2017թ․
4․Հայրենականչ, Երևան, 2018թ․
5․Անվերջանալի մղձավանջ,ռուսերեն և անգլերեն, Երևան, 2018թ․
6․Ագռավաքար, Երևան, 2022թ․
ՊԱՐԳԵՎՆԵՐ
1․ 2022թ․ արժանացել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալին:
2․2022-ին արժանացել է Գրողների միության նախագահության արձակի «Դերենիկ Դեմիրճյան» մրցանակին:
3․ 2023-ին արժանացել է «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության «Մարդ աստծո» անվանական մրցանակին:
4․2023-ին արժանացել է «Հայկ Նագգաշյան գրական գնահատանք» հիմնադրամի մրցանակին:
5․2024-ին «Հոգի ունենք տալու» գիրքն արժանացել է Հայաստանի գրողների միության հրապարակախոսության Միքայել Նալբանդյանի անվան մրցանակին:
Հասցե՝ Երևան 78, 16/րդ թաղամաս, շենք 14, բն. 3
հեռ.՝ բն.35 39 10, բջջ. 091 42 30 21



