ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ

Հանդիպում աշակերտների հետ
Հոկտեմբերի 4-ին Հայաստանի գրողների միություն էին այցելել Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները: Կլոր սրահում նրանք հանդիպեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: Էդ.Միլիտոնյանը զրուցեց աշակերտների հետ, խոսեց ժամանակակից հայ գրականության, ընթերցանության կարևորության, ՀԳՄ-ում տպագրված մանկական, ինչպես նաև իր գրքերի մասին: Աշակերտներն արտասանեցին Էդ. Միլիտոնյանի բանաստեղծություններից: ՀԳՄ նախագահը դպրոցի դասվար Նունե Դավթյանին հանձնեց պատվոգիր՝ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում մատուցած ծառայությունների համար և նվիրեց հայ ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունների ժողովածուն, ինչպես նաև իր գրքերը: Էդվարդ Միլիտոնյանը հորդորեց աշակերտներին շատ ընթերցել և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Նունե Դավթյանը շնորհակալություն հայտնեց պատվոգրի ու գրքերի համար, ասելով, որ գրողների հետ հանդիպումները ոգեշնչում են աշակերտներին և նպաստում ընթեցանությանը:



