ՍիրիայիԱրաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Նորա Արիսյանի այցը ՀԳՄ

Ս.թ. սեպտեմբերի 14-ին ՀԳՄ-ում հյուրընկալվեց ՀՀ-ում ՍիրիայիԱրաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Նորա Արիսյանը։ Հանդիպման նպատակը արաբական երկրների, մասնավորապես Սիրիայի բաժանմունքի հետ գրական ծրագրերի իրագործումը, ինչպես նաև հայ գրականությունը արաբական աշխարհում տարածումն է։

ՀԳՄ-ն արաբական երկրների ԳՄ-ի հետ ունի համաձայնագիր, և քանիցս արաբ գրողներ են հյուրընկալվել Հայաստանում։

Նորա Արիսյանը ներկայացրեց իր թարգմանած և հրատարակած գրքերը արաբերեն և հայերեն, ինչպես նաև թարգմանություններ հայերենից արաբերեն։

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նրան նվիրեց «Մենք և աշխարհը» շարքից գրքեր, ցեղասպանված գրողների անթոլոգիա և իր՝ Դամասկոսում հրատարակված բանաստեղծությունների արաբերեն ժողովածուն։

Համատեղ որոշվեց «Մենք և աշխարհը» գրքերից մեկը նվիրել արաբական աշխարհին։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին մեր երկու երկրներում մշակույթի և գրականության զարգացման  համագործակցության ուղիներ, նաև մեր գրականությունը սփյուռքում, ի մասնավորի՝ Սիրիայում ներկայացնելու նպատակահարմարությունը։

Դոկտոր Արիսյանը նշեց, որ արաբ գրողներն ու ընթերցողները ցանկություն ունեն ծանոթանալու ժամանակակից հայ գրականությանը, որի վերաբերյալ ինքը ակնկալում է գրականագիտական հոդվածներ, ճանաչողական նյութեր։