ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Կյանքի 77-րդ տարում մահացել է արձակագիր, երգիծաբան, թարգմանիչ ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ։ Նա հեղինակ է երգիծական պատմվածքների, ֆելիետոնների, ծաղրանկարների, որոնք արտահայտել են ժամանակի շունչն ու ոգին։ Նկարազարդել է ինչպես իր, այնպես էլ մի շարք գրողների գրքեր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, հունարեն, անգլերեն։

ՀԳՄ վարչությունը խորապես ցավակցում է հարազատներին և գրչընկերներին։