Գագիկ Սարոյանի «Բացիկներ» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 13-ին՝ ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Գագիկ Սարոյանի «Բացիկներ» գրքի շնորհանդեսը: «Գագիկ Սարոյանի նոր լույս տեսած գիրքը հարուստ է նուրբ բնության պատկերներով, մարդու և բնության ներդաշնակության բանաստեղծականությամբ»,-իր ելույթում նշեց ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: