Հայտարարվում է Երևանի մասին պիեսի՝ թատերգության մրցույթ

Հայտարարվում է Երևանի մասին պիեսի՝ թատերգության մրցույթ
01.03.2018
Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի գրողների միությունը՝Երևանի հիմնադրման 2800 ամյակի տոնակատարություններին ընդառաջ,հայտարարում են Երևանի մասին (ներառյալ Ուրարտական շրջանը)պիեսի՝ թատերգության մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել դրամատուրգներ, հեղինակներ՝առանց տարիքային սահմանափակման:
Մրցանակակիր լավագույն պիեսը կբեմադրվի Երևանի թատրոններում:
Հայտերն ընդունվում են ս/թ մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը:
Մրցույթի մասնակիցները պետք է իրենց աշխատանքները ներկայացնեն երկուական տպագիր օրինակով և էլեկտրոնային տարբերակով:
Սահմանվում է՝
Առաջին մրցանակ – 800 հազար դրամ
Երկրորդ մրցանակ – 500 հազար դրամ
Երրորդ մրցանակ – 300 հազար դրամ
Էլ.հասցե՝ yerevan2800@yerevan.am

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37410) 56-45-70 հեռախոսահամարով կամ այցելել Հայաստանի գրողների միություն՝ ք. Երևան Բաղրամյան պող. 3, երկրորդ հարկ: