Ապրիլի 18-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծուհի Ժաննա Հակոբյանի «Երազներիս խորանում» բանաստեղծությունների ժողավածուի և «Հայի գենը» վեպի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:
Ելույթ ունեցան Լևոն Բլբուլյանը(բանաստեղծ), Ռազմիկ Գալստյանը(բանաստեղծ), Հովիկ Գրիգորյանը(բանաստեղծ),Արմենակ Ղազինյանը(բանաստեղծ) ,Թորոս Թորանյանը(արձակագիր), Հակոբ Պալյանը(Փարիզ. գրող, հրապարակախոս), Լևոն Լաչիկյանը(արվեստաբան, նկարիչ), Հորիզոնը(երգիծաբան), Արմեն Կարապետյանը(պատմաբան), Ծովինար Հարոյանը(Բայրոնի անվան գրադարանի աշխատակից), ընթերցողներ՝ Սաթենիկ Մելիքսեթյանը, Թովմաս Իսկանդարյանը:
Խոսք ասաց նաև Ժաննա Հակոբյանը:
Շնորհանդեսը վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրամ Գալստյանը:
19.04.2019