Ապրիլի 4-ին, ՀԳՄ-ում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հանդիպումը ճանաչված գրող և հասարակական գործիչ Վարուժան Ոսկանյանի գլխավորած՝ ռումինահայ գործարար և ստեղծագործ մտավորականների խմբի հետ:
Նրանք զրուցեցին գրական-տնտեսական հարցերի շուրջ և քննարկեցին ծրագրեր Ռումինիայի ու Հայաստանի գրողների միությունների համագործակցության վերաբերյալ:
Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց Ռումինիայի ԳՄ-ի հանդեպ Ռումինիայի պետական մարմինների աջակցության ծրագրերի փորձը: Նա խոստացավ այդ ամենը որոշակիորեն ներկայացնել ՀԳՄ-ին: