Հունիսի 26-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ հրատարակչության «21-րդ դար. Հայ արձակ» և «21-րդ դար. Հայ պոեզիա»մատենաշարով հրատարակված, արձակագիրներ Վահագն Գրիգորյանի «Կշեռք», Սուսաննա Հարությունյանի «2-րդ կիրակին ներառյալ»,Նարինե Կռոյանի «ՈՒխս գլոռան» և բանաստեղծներ՝ Հենրիկ Էդոյանի «Տուն վերադարձիր, Սեբնի», Հարություն Հովակիմյանի «Մտրակսեփական մաշկից», Բագրատ Ալեքյանի«Անտունի», Սամվել Կոսյանի «Բառը հենարան չէ այլևս»,Սոնա Անտոնյանի «Դառն ու զվարթ» և Թովմաքահանա(Վահան) Անդրեասյանի «Մայկոպյան օրագիր» գրքերի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան բանաստեղծներ՝Արևշատ Ավագյանը, ՇանթՄկրտչյանը, Անուշ Վարդանյանը, Հերմինե Նավասարդյանը, Արմենակ Ղազինյանը և գրականագետներ՝ ՀԳՄ քարտուղար ՊետրոսԴեմիրճյանը, Հայկ Համբարձումյանը:
Բանաստեղծություններ ընթերցեցին բանաստեղծուհիներ Սուսաննա Հովհաննիսյանը, Մարիանա Պերթիզլյանը (Սիրիա), դերասանուհի Գոհար Հակոբյանը և ուսուցչուհի Թամար Պետրոսյանը: