Հունիսի 15-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Սևան Հանեշյան-Պետուրյանի(ԱՄՆ) «Արեգնատենչ հորիզոններ»գրքի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ):
Ելույթ ունեցան Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար), սիրիահայ գրողներ՝ Հակոբ Չոլաքյանը, Պերճուհի Ավետյանը, Գարեգին քահանա Պետուրյանը:
Հանդիպման ավարտին խոսք ասաց Սևան Հանեշյան-Պետուրյանը և ընթերցեց իր բանաստեղծություններից: