Հունիսի 14-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանի «Ասեղնաշոր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ): Ելույթ ունեցան Արևշատ Ավագյանը (բանաստեղծ), Շանթ Մկրտչյանը(բանաստեղծ, թարգմանիչ), Սուսաննա Հովհաննիսյանը և ուրիշներ:
Նրա բանաստեղծություններից կարդացին ասմունքող Գայանե Սամվելյանը և դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը: