Օքրո Օքրոյանի ծննդյան 80 ամյակը

Հուլիսի 25֊ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, մանկավարժ, ազգային գործիչ Օքրո Օքրոյանի ծննդյան 80 ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ։

Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Ելույթ ունեցան Հովհաննես Այվազյանը (հայկական հանրագիտարանի խմբագիր), Արմեն Ավանեսյանը(գրականագետ), Գրիգոր Ջանիկյանը(արձակագիր, թարգմանիչ ), Լևոն Բլբուլյանը (բանաստեղծ, թարգմանիչ ), Շանթ Մկրտչյանը (բանաստեղծ, թարգմանիչ ), Ռուզան Մահտեսյանը(լրագրող, բանաստեղծ)։

Օքրո Օքրոյանի ստեղծագործություններից ընթերցեցին Սիլվա Յուզբաշյանը(ՀՀ վաստակավոր արտիստ ), Դավիթ Հակոբյանը (ՀՀ վաստակավոր արտիստ ), Արթուր Ղալումյանը(《Բոհեմ》 թատրոնի դերասան )։

Երաժշտական կատարումներով հանդես եկան Արսեն Համբարյանը(գրող, երգահան) և 《Գեղարդ》երգեցիկ խումբը(գեղղեկ՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան)։