ՔԱՆԴԱԿԻ ԲԱՑՈՒՄ ՀԳՄ ՊՈԵԶԻԱՅԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ

ՔԱՆԴԱԿԻ ԲԱՑՈՒՄ ՀԳՄ ՊՈԵԶԻԱՅԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին ՀԳՄ Պոեզիայի պուրակում տեղի ունեցավ Արմենուհի Հովսեփյանի «Կատարսիս» քանդակի բացումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունելով ներկաներին՝ ասաց, որ Արմենուհի Հովսեփյանի քանդակը Պոեզիայի պուրակում բացվելով՝ այնտեղ ամրացնում է արվեստի ոգին: Քանդակի գեղարվեստական արժեքի մասին խոսեց  Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը: Քանդակի հեղինակ Արմենուհի Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց,  կազմակերպություններին  ու հաստատություններին, որոնք ոգևորել ու աջակցել են իրեն՝ իրականացնելու իր մտահղացումը, մասնավորապես Երևանի քաղաքապետարանին: Նա նշեց, որ քանդակը ծնվել է կատարսիսի գաղափարից՝ հոգու մաքրության ու վերածննդի ցանկությունից: Արմենուհի Հովսեփյանը քանդակը բացեց «ՆարՎիկ» արվեստի դպրոցի իր սաների հետ միասին: Երաժշտական կատարմամբ հանդես եկավ Անուշ Գրիգորյանը:  Քանդակի վրա փորագրված է Ավետիք Իսահակյանի գիրը. «Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ»: