Փետրվարի 16-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամլո ասուլիսը նվիրված գիրք նվիրելու օրվան:

Փետրվարի 16-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամլո ասուլիսը նվիրված գիրք նվիրելու օրվան: Ասուլիսի ընթացքում Էդվարդ Միլիտոնյանը ՀԳՄ նախագահության պատվոգրեր հանձնեց ՀՀ լրատվամիջոցներին ՝(«Հ1»,«Հ2»,«Արմենիա TV», «Զինուժ», «ՀՀ օրաթերթ», «Հրապարակ» «Առավոտ» և այլն)2017թ. հայ գրականությանը պարբերաբար անդրադառնալու եւ ՀԳՄ աշխատանքները լուսաբանելու համար:
Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրն է և այդ օրը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության աջակցությամբ մի շարք գրողներ (30 գրող )հանդիպումներ կունենան Երևանի տարբեր դպրոցներում(շուրջ 33 դպրոց՝ թիվ 44,56,147,155,164 և այլն)…
ՀԳՄ Լոռու եւ Շիրակի գրական բաժանմունքները նույնպես նախաձեռնել են հանդիպումներ::
Շիրակի մարզի Արևշատ գյուղի միջնակարգ դպրոցում , ինչպես նաև Շիրակի մարզային գրադարանում տեղի կունենա գրական ցերեկույթ՝ շիրակցի գրողների, աշակերտների(Գյումրիի թիվ 6 դպրոց) և ընթերցողների մասնակցությամբ:
Լոռվա բաժանմունքի գրողները հանդիպումներ կունենան «Էվրիկա» բնագիտական դպրոցի և Վանաձորի թիվ 20 դպրոցի աշակերտների հետ: