ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը խորը կսկիծով ցավակցություն է հայտնում ժամանակակից ուկրաինական գրականության նշանավոր բանաստեղծ Իվան Դրաչի մահվան կապակցությամբ:
Իվան Դրաչը հայ գրականության լավագույն բարեկամներից է, և սրտի թրթիռով ենք հիշում 2016թ. Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում նրա հետ հանդիպումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

«Խորը ցավ ապրեցի՝ լսելով Ուկրաինայի հանրահռչակ բանաստեղծ Իվան Դրաչի մահվան լուրը: Նա այն մարդկանցից ու բանաստեղծներից էր, որ սիրտը բաց գրքի պես ճառագում էր բանաստեղծություն, այլ ժողովուրդների գրականություն, մարդկային փոխհարաբերությունների շողարձակումներ:
Բախտ եմ ունեցել նրա հետ(1997թ.) շրջագայել Ուկրաինայի քաղաքներով, գյուղերով: Այդ հանդիպումները «Գրական կամուրջներ» փառատոնի շրջանակում էին և չափազանց հաճելի էր տեսնել, թե ինչպես էին ուկրաինացի ահել ու ջահել ընթերցողները ընդունում սիրված բանաստեղծին: Եվ ինչպես էր Իվան Դրաչը ներկայացնում տարբեր ազգերի բանաստեղծներին:Կարող եմ փաստել, որ նրան սիրում էին և սիրում են տարբեր երկրներում: Նա բազմիցս եղել է Հայաստանում, մասնակցել գրական փառատոների, Թարգմանչաց տոնին, տպագրվել է նրա հայերեն ժողովածուն և նա թարգմանել է հայ հեղինակների:
2016թ. ՀԳՄ մեծ դահլիճում տեղի կազմակերպվեց հանդիպում նվիրված Իվան Դրաչին և նա իր ներկայությամբ, իր պարզ և վեհ կեցվածքով հայտարարում էր, որ երկրագունդը իր սիրո ու բանաստեղծության հենարանն է, թեպետև անվերջ պտտվող:
Ես հավատացած եմ, որ նրա պոեզիան մշտապես երկրագնդի և արյան պես կպտտվի ընթերցողների սրտերում:
Հայ գրողների անունից ցավակցում եմ Ուկրաինայի ժողովրդին:»

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ