Ցավակցություն

Հայաստանի գրողների միությունը, Համահայկական գրական հիմնադրամը խորին ցավակցություն են հայտնում ՀԳՄ անդամ, ՀԳՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, բանաստեղծուհի Անահիտ Թարյանին, հիմնադրամի լավագույն բարեկամ ` Նվեր Մխիթարյանին նրանց սիրելի մոր` Ժենյա Մխիթարյանի մահվան կապակցությամբ:
Կիսում ենք ձեր և ձեր հարազատների վիշտը, մաղթում համբերություն:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյան
ՀԳՀ տնօրեն Լևոն Բլբուլյան