«ՏՈՆԱՊԵՏ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«ՏՈՆԱՊԵՏ»  ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 2-ին ՀԳՄ կլոր սրահում  տեղի ունեցավ  ՀԳՄ և Իսրայելյան ընտանիքի համատեղ կազմակերպվող Վրեժ Իսրայելյանի անվան «ՏՈՆԱՊԵՏ»  տարվա լավագույն պատմվածքի գրական  մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը: Նա խոսեց Վրեժ Իսրայելյանի, նրա  գրականության ու անհատականության, ինչպես նաև արցախյան ազատամարտում  նրա գործունեության մասին: Ելույթ ունեցան գրականագետ, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը,  գրականագետ, բ.գ.թ. Արքմենիկ Նիկողոսյանը, արձակագիր, «Կայարան» հանդեսի խմբագիր Սուսաննա Հարությունյանը և արձակագիր Ռոլանդ Շառոյանը: Նրանք խոսեցին Վրեժ Իսրայելյանի ստեղծագործական գործունեության  մասին՝ մեծապես գնահատելով նրա ներդրումը հայկական պատմվածքի ժանրի զարգացման ասպարեզում: Վրեժ Իսրայելյանի որդին՝ արձակագիր Մհեր Իսրայելյանը խոսեց մրցանակաբաշխության, ներկայացված ու մրցանակի արժանացած ստեղծագործությունների մասին: Մրցանակներ շնորհվեցին.

1-ին մրցանակ – Թերեզա Ամրյանին` «Հեքիաթ լռության մասին» պատմվածքի համար

2-րդ մրցանակ –  Շանթ Մկրտչյանին՝  «Մութ մանուշակագույն ագռավը» պատմվածքի համար

3-րդ մրցանակ –   Մարինա Բաղդագուլյանին՝ «Սիրելի աքսոլոտլ» և Դիանա Անդրոմեդային՝ «պատՄվազք» պատմվածքների համար

Խրախուսական մրցանակ –  Յոհան Գալստյանին՝ «Պստիկ Սաքոն» պատմվածքի համար

Երիտասարդական մրցանակ – Վոլոդյա Մկրտչյանին՝  «Սպիտակ դատաստան» պատմվածքի համար:

Եզրափակիչ փուլ անցած բոլոր պատմվածքները հրապարակվել են «Կայարան» հանդեսի մարտ ամսվա համարում: