Տեղի ունեցավ բանաստեղծուհի, մանկագիր Ժաննա Աբրահամյանի «Փոստատար արագիլը»(մանկական) և «Քսվում է ցավը հացին» (արձակ և չափածո) գրքերի շնորհանդեսը:

Մարտի 14-ին , ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի, մանկագիր Ժաննա Աբրահամյանի «Փոստատար արագիլը»(մանկական) և «Քսվում է ցավը հացին» (արձակ և չափածո) գրքերի շնորհանդեսը:
Բացման խոսով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:
Ելույթ ունեցան Հովսեփ Նալբանդյանը(ԱՄՆ մատենագետ), Վրեժ Սարուխանյանը(արձակագիր, լրագրող), Լևոն Բլբուլյանը(բանաստեղծ), Հովհաննես Պապիկյանը(լրագրող, հրապարակախոս), Անուշ Վարդանյանը(բանաստեղծ), Մովսես Մանուկյանը(ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն), Արմեն Ավանեսյանը(գրականագետ), Բագրատ Ալեքյանը(բանաստեղծ), Անահիտ Դալլաքյանը(Արմավիրի թիվ 5 դպրոցի զինղեկ) և այլք:
Միջոցառումը վարում էր Զեփյուռ Սարդարյանը(ռեժիսոր):