Վրեժ Իսրայելյան

Վրեժ Իսրայելյան

Ապրիլի 2-ին՝  արձակագիր Վրեժ Իսրայելյանի ծննդավայր Աշնակ գյուղում, ՀԳՄ պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց նրա հուշարձանին,այնուհետև նույն գյուղի դպոցում նշվեց գրողի 70 ամյակը:
Վրեժ Իսրայելյանի գրականության և մարդկային կերպարի մասին խոսեց ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Վրեժ Իսրայելյանը արդյունավոր կերպով աշխատել է ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետի պաշտոնում և իր մեծ ավանդն ունի «Հայ զինվոր» թերթի կայացման գործում :
«Ընթերցողին հայտնի են հատկապես նրա պատմվածքի ժանրում տաղանդավոր գրվածքները,որոնք քանիցս վերահրատարակվել են:
Նա գրել է պիեսներ և ստեղծագործություններ մանուկների համար», -նշեց Էդվարդ Միլիտոնյանը:
Վրեժ Իսրայելյանի մասին խոսեցին նաև Ռոլանդ Շառոյանը, Արմեն Ավանեսյանը, Վրեժ Սարուխանյանը: