ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1957 թ.

Ծնվել է 1930 թ. մայիսի 1-ին, Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Հանրապետություն)։ Վախճանվել է հունիսի 2017 թ.
Սովորել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում՝ միաժամանակ աշխատակցելով Բաքվի «Կոմունիստ»-ին։ Եղել է նաև «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի գրողների միության նախագահության անդամ (1988 թ.-ից) և հայկական մասնաճյուղի ղեկավար։ 1991թ. տեղափոխվել է Հայաստան։ Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները տպագրվել են Հայաստանի և Ադրբեջանի գրական մամուլում։

ԵՐԿԵՐ
1. Զրույց ստվերիս հետ, Եր., 2011։
2. Ամպրոպի արահետով, Եր., 2002։
3. Կենաց ծառ, Եր., 1999։
4. Իմ սիրո ծառ, սալորենի, Բաքու, 1989։
5. Աստղ լուսո (բանաստեղծություններ), Բաքու, 1983։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ադրբեջաներենից)
1. Խազարի երգը, Բաքու, 1979։
2. Ադրբեջանական դասական և ժամանակակից պոեզիա (Ս. Վուրղուն, Ս. Ռուստամ,
Մ. Դիլբազի, Ն. Խազրի, Վագիֆ, Վիդադի) 7 գրքերով, Եր.,1970-1980։

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2005 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
2. 1976թ. «Յոթ ծիածան» պոեմի և «Ասք սիբիրյան հողի մասին» ակնարկաշարի համար արժանացել է Ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի։
3. Արժանացել է Ադրբեջանի Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզային խորհրդի պատվոգրերի։

Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ,
գյուղ Գեղամասար (Վարդենիս)
Հեռ.՝ բջջ. 093 88 63 65