ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՎԱՏԱՆՔ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ

ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՎԱՏԱՆՔ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ
Հայտարարված սիրո և համերաշխության մթնոլորտը լիարժեք չի լինի, եթե արդարադատության մարմնի վրա որոշակի վերքեր չբուժվեն, չսպիանան, արդար որոշումներով(գոնե տարիներ անց) չհանգստանան ճշմարտության սպասող, մխացող սրտերը: Բոլորը հասկանում են, թե ինչ զարհուրելի հանցագործությունների մասին է խոսքը…
Բայց որպես գրող, որպես ՀԳՄ նախագահ ուզում եմ հիշեցնել արձակագիր Վանո Սիրադեղյանի կիսատ մնացած կասկածների տեղիք տված դատավարության մասին:
Ինչո՞ւ հիմա. Փոփոխված և սպասվելիք փոփոխությունների պայմաններում հավատում եմ, որ նա կցանկանա վերադառնալ՝ պատկան (իսկապես իրավական) մարմինների հետ համատեղ ջանքով, փաստերի ստույգ ուսումնասիրմամբ ապացուցելու ճշմարտությունը:
Ժամանակը և մթնոլորտը հույս են տալիս, որ դատական գործում չի լինի արդեն սովորական դարձած իշխանական հրահանգ և դիտավորյալ միջամտություն:
Սպասենք, հուսանք և վերջապես հավատանք արդարադատությանը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյան