ՎԱՀԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Բանաստեղծ, երգահան, ՀԳՄ անդամ 2003թ.

Ծնվել է 1956թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում։
Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։ Ուսումնասիրել է տաղաչափություն, երաժշտական հարմոնիա, կոմպոզիցիա։ Աշխատել է մի շարք թատրոններում (Հ. Մալյանի անվան, «Առլեկին» (Մոսկվա), Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն), ազգային հեռուստատեսությունում որպես ռեժիսոր։ Հեղինակ է բազմաթիվ երգերի, գործիքային ստեղծագործությունների, թատերական երաժշտության, հեռուստաֆիլմերի, ներկայացումների, ռադիոբեմադրությունների։ Երգերի տեքստեր է գրել տարբեր երգահանների համար (Ա. Գրիգորյան, Ա. Ջանիբեկյան, Ա. Սարյան, Լ. Մանսուրյան և ուրիշներ)։ Ավարտել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայի պատրաստման լսարանը։
Սուրբ Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ (2004 թ.), ապա Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ քահանա և ստացել տեր Թովմա հոգևոր անունը։
Նրա ստեղծագործությունները տպագրվում են գրական մամուլում։ Թարգմանվել է ֆրանսերեն (Վահե Գոդելի թարգմանությամբ) և տպագրվել Փարիզում։

ԵՐԿԵՐ
1. Գիտակցության ստերեոտիպեր, Եր., 2011։
2. Ասպետական օրագիր կամ պատերազմ, դարձյալ պատերազմ, Եր., 2003։
3. Թիթեռների աշխարհում։ Դատաստան, Բեյրութ, 1999։
4. Օրհնյալ լինես, տառապանք, Եր., 1996։
5. Բանաստեղծություններ, Եր., 1993։

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2002 թ. արժանացել է Սայաթ-Նովա մրցանակաբաշխության մրցանակի «Բարին կհաղթի» երգի լավագույն տեքստի համար։
2. 1992 թ. արժանացել է «Ասուպ» մրցանակաբաշխության դափնեկրի կոչման՝ որպես տարվա լավագույն երգերի տեքստերի հեղինակ։

Հասցե՝ Երևան 79, Նոր Նորքի 5-րդ զանգված
Մառի փողոց, շենք 9, բն.24
հեռ. բն. 64-89-61, բջջ. 098-38-49-07, 099-01-66-76