ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1977թ.

Ծնվել է 1941թ. հոկտեմբերի 21-ին, Աբովյանի շրջանի Ջրաբեր գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ)։ Վախճանվել է 10.05.2016թ.
Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում և արժանացել է մրցանակի։ Գրում է նաև մանուկ ընթերցողի համար։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի քանի լեզուներով։ Հեղինակ է 22 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Գիշերվա նախերգանք, Եր., 2011։
2. Շիրազ-Նամե (չափածո վեպ), Եր., 2006։
3. Խաչքար մայրիկիս, Եր., 2004։
4. Գործող հրաբուխ (արձակ), Եր., 2010։
5. Արարատ լեռան քուրմը (արձակ), Եր., 1998։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2009 թ. «Շիրազ-Նամե» պոեմի համար արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակի։
2. 2008 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
3. 2008 թ. արժանացել է «Հակոբ Մեղապարտ» մեդալի։
4. ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» համազգային միության և «Հայաստան» թերթի համատեղ կազմակերպած գրական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի՝ լավագույն բանաստեղծության համար։
5. 1993թ. «Մորս ձեռքի հացը» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է Դանիել Վարուժանի անվան մրցանակի։
Հասցե՝ Երևան 12, Հր. Քոչարի 14-1, բն. 39
հեռ. բն. 26-32-79