ՍՈՆԱ ՎԱՆԻ «ԱՅՍ ԱՂՋԻԿԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍԸ

ՍՈՆԱ ՎԱՆԻ «Այս աղջիկը» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍԸ
Նոյեմբերի 7-ին Երևանի Կամերային թատրոնում տեղի ունեցավ Սոնա Վանի «Այս աղջիկը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Շնորհանդեսը վարող Քեթրին Մանասյանն ու Ավետ Զոհրաբյանը ներկայացրեցին Սոնա Վանին, նրա գրական ուղին, ինչպես նաև անվանի գրողների կարծիքները նրա ստեղծագործությունների մասին: Ելույթ ունեցան գրքի խմբագիր, բանաստեղծ Հայկ Սիրունյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և գրականագետ, բ.գ.դ. Դավիթ Գասպարյանը: ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանն ասմունքեց Սոնա Վանի բանաստեղծություններից: Նոր գրքից բանաստեղծություններ ընթերցեց նաև Կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը: Այնուհետև ելույթ ունեցավ Սոնա Վանը՝ խոսելով իր ստեղծագործությունների, նոր գրքի, ինչպես նաև ժամանակակից աշխարհում բանաստեղծի դերի ու գրականության ունեցած նշանակության մասին: Գիրքը տպագրվել է «Անտարես» հրատարակչությունում: Այն ամփոփում է Սոնա Վանի վերջին հինգ տարիների ստեղծագործությունները:



