ՌՈՒՍԼԱՆ ՍԱՂԱԲԱԼՅԱՆ

Գրող, դրամատուրգ, հրապարակախոս։ Հայաստանի գրողների միության անդամ 1984 թվականից

Ծնվել է Ռուսաստանի Դաշնության Գրոզնի քաղաքաում, 1951 թ.

Ավարտել է ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետը (1976թ.): Ավարտել է Մոսկվայի սցենարիստների եւ ռեժիսորների բարձրագույն կուրսերը(1984 թ.): 1975- 1982 թ. եղել է “Լիտերատուրնայա Արմենիա” ամսագրի հրապարախոսության բաժնի խմբագիրը։

1991-92 թթ. եղել է “Առագաստ” թերթի ռուսական հավելվածի գլխավոր խմբագիրը։

1992 – 2001 թ. Մոսկվայում եղել է «Կոմ իլ Ֆո» ամսագրի գլխավոր խմբագիրը, խմբագրել է «Ռոման-Տաբլոիդ» թերթը եւ «Ստոլիչնի սեվեր» ամսագիրը, աշխատել է “Լոգոս մեդիա” հրատարակչությունում։ Դասավանդել է Նատալիա Նեստերովայի անվան Հումանիտար ակադեմիայում Մոսկվայում եւ Երեւանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղում։ «Նոեվ կովչեգ» եւ «Վեչերնյայա Մոսկվա» պարբերականներում հեղինակել է տասնյակ հրապարակումներ։ Ավելի քան 2000 հրապարակումների հեղինակ է Ռուսաստանում եւ Հայաստանում։ Պատմվածքները թարգմանված են 15 լեզուներով։ 

ԵՐԿԵՐ

1. «Հորիզոնից այն կողմ» (1982 թ., Երեւան),

2.  «Աշխարհի ամենագեղեցիկ դինոզավրը» (1990թ., Երեւան),

 3. «Տիեզերական Դեկամերոն» (1996 թ. Մոսկվա, «Սագարուս» կեղծնավամբ),

4. «Համլետի հոր ստվերը»  (2004 թ., Մոսկվա)

5. «Եդեմի փնտրտուքը» (2009 թ., Մոսկվա)

6. «Ներսես Մաժանը եւ մյուսները», համահեղինակ (2019 թ.Երեւան)

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Մեդիա-միության միջազգային  «Ոսկե բայ» մրցանակ,  (2010 թ.)

Մոսկվայի Գրողների միության մեդալ՝ «Հայրենական գրականությանը մատուցած ծառայությունների համար», (2009 թ.)

Կիեւի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ՝ «Եվ ամեն երեկո» մուլտֆիլմի համար (1987 թ.)

Հասցե՝ Երևան – 33, Հակոբ Հակոբյան 2, բն. 8,

հեռ. բն. 27-36-12, բջջ. 091-08-08-77