ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ամյակը

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ամյակը
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց ճանաչված մտավորական, հասարակական գործիչ, հրապարակախոս, 32 գրքի հեղինակ բանաստեղծուհի ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ 70 ամյակը: Ռուզան Ասատրյանին շնորհավորելու էին եկել գրչընկերները, արվեստագետներ ու հարազատներ:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ) , Աելիտա Դոլուխանյանը(գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ),Գագիկ Դավթյանը(բանաստեղծ, թարգմանիչ) Արևշատ Ավագյանը(բանաստեղծ, թարգմանիչ), Սուրեն Դանիելյանը (գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր )և ուրիշներ:
Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց հոբելյարին՝ գնահատելով նրա բանաստեղծական, հրապարակախոսական զգալի ներդրումը ժամանակակից գրականության ասպարեզում:
«Երկար տարիներ Ռուզան Ասատրյանը արձագանքել է հասարակական սուր խնդիրներին, արծարծել բնապահպանական, հասարակա-քաղաքական հարցեր»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը: