ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ
Հուլիսի 9-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին նվիրված հուշ -ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ցերեկույթը վարում էր բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Ելույթ ունեցան գրականագետ, բ.գ.դ, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, բանաստեղծ Աղվան Վարդանյանը, արձակագիրներ Դավիթ Մուրադյանը և Ռոլանդ Շառոյանը, գրականագետ, բ.գ.դ Սուրեն Աբրահամյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, թարգմանչուհի Լիլիթ Գալստյանը, գրականագետ, բ.գ.թ. Կարո Վարդանյանը, բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանը և արձակագիր Վրեժ Սարուխանյանը: Ելույթ ունեցողները խոսեցին Ռազմիկ Դավոյանի կյանքի, գործունեության ու ստեղծագործության մասին՝ մեծապես արժևորելով նրա դերը հայ դասական գրականության մեջ: Ռազմիկ Դավոյանի կինը՝ Արմինե Թամրազյան – Դավոյանը խոսեց բանաստեղծի միջազգային ճանաչման մասին: Ցերեկույթի ընթացքում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանն ու Ռուզաննա Հախնազարյանը ընթերցեցին Ռազմիկ Դավոյանի ստեղծագործություններից: