«Պոեզիա» տարեգրքի շնորհանդեսը

Մայիսի 15-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ «Պոեզիա» տարեգրքի շնորհանդեսը։

Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Տարեգրքում  ընդգրկված հեղինակները կարդացին իրենց ստեղծագործություններից ։

«Պոեզիա» տարեգիրքն  ընդգրկում է  ժամանակակից բանաստեղծների մեկական ստեղծագործություն՝ հեղինակի ընտրությամբ, ինչպես նաև գրքում տեղ են գտել ժամանակակից գրողների մասին բանաստեղծություններ, խոսքեր։

«Պոեզիա» տարեգրքի  նախագծի  հեղինակներ՝ Էդվարդ Միլիտոնյան և Ավիկ Դերենց

Շապիկը և նկարները՝ Է. Միլիտոնյանի

Գիրքը հրատարակել է «Ծիծեռնակ» հրատարակչությունը։