ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 24-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսություն: ՀԳՄ ճեմասրահում ծաղիկներ դրվեցին բանաստեղծի  նկարի առջև, այնուհետև միջոցառումը շարունակվեց  կլոր սրահում: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ հետահայաց գնահատմամբ առավել շատ է երևում Պարույր Սևակի և նրա սերնդի առաքելությունը. նրանք շարունակեցին հայ գրականության ոգին ու շունչը: Պարույր Սևակը  եղել է  ՀԳՄ վարչության քարտուղար և մեծ ներդրում է ունեցել գրական կյանքի կայացման մեջ:

Ելույթ ունեցան գրականագետներ Սամվել Մուրադյանը, Դավիթ Գասպարյանը, Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծներ Արևշատ Ավագյանը, Գագիկ Դավթյանը, Սամվել Կոսյանը,  Խաչիկ Մանուկյանը, Լևոն Բլբուլյանը, Շանթ Մկրտչյանը և արձակագիր Սաթենիկ Մկրտչյանը: Գրողները հուշեր և հետաքրքիր դրվագներ պատմեցին Պարույր Սևակի հետ իրենց հանդիպումների մասին: Գայանե Սամվելյանն ասմունքեց Պարույր Սևակի բանաստեղծություններից: