«ՆՈՐՔ» 1, 2016

«ՆՈՐՔ» 1, 2016
Լույս է տե­սել ՀԳՄ «Նորք» գրա­կան-գե­ղար­վես­տա­կան, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան հան­դե­սի այս տար­վա ա­ռա­ջին հա­մա­րը: «Ար­ձակ, պոե­զիա» բաժ­նում տեղ են գտել Ջու­լիե­տա Կա­ժո­յա­նի «Մամս», Կա­րեն Ոս­կան­յա­նի «Տաք­սու վա­րոր­դը», «Ե­րեկ­վա պես», Գո­հար Գալստ­յա­նի «Մեր հար­սա­նի­քին Վար­դա­վառ էր ու…», «Թռչնի գրիպ», Հա­զա­րա­վար­դի «Հա­բի­տուս», Կլա­րա Թերզ­յա­նի «Կաշ­վե սև վե­րար­­կուա­վոր­նե­րը», «Տատն ու թո­ռը» պատմ­վածք­ներն ու Ա­շոտ Քե­րոբ­յա­նի, Ման­վել Մի­կո­յա­նի, Ար­տակ Թամ­րազ­յա­նի բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րը: Տպագր­վել է Վահ­րամ Ա­լա­զա­նի կնոջ` Մա­րո Ա­լա­զա­նի «Իմ կյան­քի ող­բեր­գութ­յու­նը» հու­շագ­րութ­յու­նը: «Բա­նասիրութ­յուն» բաժ­նում ներ­կա­յաց­ված է «Ա­խլցխա­յի հար­սա­նե­կան» տա­ղը` Էք­նո­սի մշակ­մամբ, ով նաև ամ­բող­ջա­կան տեքս­տի հե­ղի­նակն է: «Թարգ­մա­նութ­յուն» բաժ­նում տպագր­վել է Զո­յա Փիր­զա­դի «Բա­լի կո­րիզ­նե­րը» վի­պա­կը Ռու­բեն Հով­սեփ­յա­նի ա­ռա­ջա­բա­նով (թարգ­մա­նութ­յու­նը պարս­կե­րե­նից՝ Գ­ևորգ Ա­սատր­յա­նի): Մար­տին Գի­լավ­յա­նի «Ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­գա­սա­վոր ու­ղի» նյութն անդ­րա­դարձ է Սու­րեն Այ­վազ­յա­նի 100-ամ­յա­կին: «Ար­վես­տա­բա­նութ­յուն», «Գրա­կա­նա­գի­տութ­յուն» բա­ժին­նե­րում տեղ են գտել Ռա­ֆա­յել Եր­վանդ­յա­նի «Մեծ ող­բեր­գա­կի կա­րա­պի եր­գը» և Մա­րի­նե Ղա­զար­յա­նի «Փոքր մար­դու» դրա­ման Ե­րու­խա­նի և Հա­կոբ Օ­շա­կա­նի ժո­ղո­վա­ծու­նե­րում» հոդ­ված­նե­րը: Հա­մա­րը եզ­րա­փակ­վում է Յու­րի Ար­տա­վազ­դի եր­գի­ծան­քով և Ա­րամ Համ­բար­ձում­յա­նի «Մտքեր»-ով: Գլխա­վոր խմբա­գիր` Ֆե­լիքս Մե­լո­յան: