Նորայր Ենգիբարյան

Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ, բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ Նորայր Ենգիբարյանը:

Նորայր Ենգիբարյանը հեղինակ է  մի շարք բանաստեղծական ժողովածուների: Պատասխանատու աշխատանքներ է կատարել “Երեկոյան Երևան”, “Երկրապահ”, “Հայրենիք” թերթերում: Զբաղվել է դասախոսական աշխատանքով:

Նորայր Ենգիբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 21-ին՝ ժամը 17-ից, Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված)։

Հուղարկավորությունը՝ փետրվարի 22-ին՝ ժամը 13-ին, նույն տեղից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ