ՆԵՐՍԵՍ ԽԱՌԱՏՅԱՆԻ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ներսես Խառատյանի  գրքերի շնորհանդեսը

Դեկտեմբերի 20-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Ներսես Խառատյանի «Գործուղում Վիեննա» վեպի  և «Вне времени»  ռուսերեն պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Գրքերը տպագրվեն են «ՎՄՎ պրինտ» հրատարակչությունում:  Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը,  բանաստեղծներ Սամվել Կոսյանը, Խաչիկ Մանուկյանը, Շանթ Մկրտչյանը, Անուշ Վարդանյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը,  «Գործուղում Վիեննա» գրքի խմբագիր Տիգրան Նիկողոսյանը: Ավարտին Ներսես Խառատյանը պատասխանեց հարցերին ու շնորհակալություն հայտնեց հնչած ելույթների համար: