ՆԵՐՍԵՍ ԽԱՌԱՏՅԱՆ
ՆԵՐՍԵՍ ԽԱՌԱՏՅԱՆ
Բանաստեղծ, արձակագիր, վիպասան, ՀԳՄ անդամ 2012թ.
Ծնվել է 1947թ. հոկտեմբերի 23-ին, Մեղրու շրջանի Մեղրի քաղաքում (այժմ Սյունիքի մարզ), ավարտել է Երևանի պետ. համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, աշխատել Է ՀՀ դատախազության համակարգում: Նրա արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար տպագրվում են հանրապետական գրական մամուլում և հանդեսներում, ընդգրկվել են անթոլոգիաներում ու մատենաշարերում, հնչել հանրային ռադիոյով ու հեռուստատեսությամբ։ Խառատյանը թարգմանվել է մի քանի լեզուներով: Նրա <<Խաղ մահվան հետ>> պատմվածքը թարգմանաբար ընդգրկվել է վերջին 25 տարում <<Լիտերատուրնայա Արմենիա>> հանդեսում հրատարակված լավագույն ստեղծագործությունների 2016թ լույս ընծայված անթոլոգիայում։ Քսանմեկ գրքերի հեղինակ է, որոնցից հինգը բանաստեղծական, յոթը արձակ ստեղծագործությունների՝ <<պատմվածքների և նովելների>> ժողովածուներ, իննը վեպեր, երկու վիպակ (Ցուգցվանգ ժողովածուում), ունի ռուսերեն թարգմանված արձակ և չափածո ընտրանի ստեղծագործունների ժողովածուներ։
ԵՐԿԵՐ
- Կարոտի երգեր, (բանաստեղծություններ), Եր. 2003
- Դու հրաշք էիր կյանք, (բանաստեղծություններ), Եր. 2009
- Թռիչք ժամանակից դուրս, (պատմվածքներ ու նովելներ), ընտրանի, Եր. 2017
- Հովտաշուշան, (վեպ), Եր. 2019
- Պատասխան տալու ժամանակը, (վեպ), Եր. 2020,
- Անհայտը, (վեպ), Եր. 2022
ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
1.2017թ. պարգևատրվել է ՀԳՄ նախագահության Գրական վաստակի համար մեդալով:
- 2019թ. Պարգևատրվել է Միջազգային անվտանգության Ասպետաց ակադեմիայի նախագահության Մեծն Տիգրան,
- 2021թ Գարեգին Նժդեհ շքանշաններով:
- 2023թ. Արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկյա մեդալի:
- 2016թ. <<Ով սպանեց Էլենին>> վեպը արժանացեկ է ՀԳՄ նախագահության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի:
- 2017թ.<<Մերժվածները>> վեպը արժանացել է <<Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ>> գրական հիմնադրամի (Լոս Անջելես). մրցանակի:
- 2022թ <<Վերջինը>> վեպը արժանացել է ՀԳՄ նախագահության Սևանի ստեղծագործական տան մրցանակի:
- 2023թ. <<Ցուգցվանգ>>վիպակն արժանացել է Ռուսաստանի հայերի միության, Արարատյան Ալյանս մտքի կենտրոնի և ՀԳՄ նախագահության 21-րդ դար գրական մրցանակաբաշխության արձակի անվանակարգի մրցանակի:
- 2024 թ. <<Գործուղում Վիեննա>>վեպն արժանացել է ՀԳՄ նախագահության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի:
- 2024թ. <<Գործուղում Վիեննա>> վեպը արժանացել է Ստ. Ալաջաջյանի 100 ամյակին նվիրված գրական մրցանակաբաշխության արձակի ժանրի <<Դետեկտիվի>> անվանակարգ մրցանակի:
- 2025թ. թարգմանաբար լույս տեսած <<Вне Времени>> պատմվածքների և նովելների ընտրանի ժողովածուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած <<Իվերիա-2025>> միջազգային գրական-մշակութային մրցանակաբաշխությանը արձակի ժանրում արժանացել է միջազգային կարգի մրցանակի, խաչաձև <<Ոսկեջուր>>կախանշանի և դիպլոմի:
- 2025թ. <<Արտակարգ Դեպք>> վիպակը արժանացել է Հարավային Ամերիկայի Արևելյան թեմի Ազգային առաջնորդարանի և ՀԳՄ նախագահության <<Հանուն հայի հարատևման>> համատեղ գրական մրցանակաբաշխության արձակի անվանակարգի մրցանակի:
Հասցե՝ ք. Երևան, Մանթաշյան 1 նրբ. տուն 23
հեռ. Բն. 3741-58-28-65
բջջ. 098-32-09-09, 098-34-34-09



