ՆԱՏԱԼՅԱ ԳՈՆՉԱՐ

Գրականագետ, թարգմանչուհի, բան. գիտ. թեկնածու, դոցենտ , ՀԳՄ անդամ 1967 թ.

Ծնվել է 1937 թ. դեկտեմբերի 27-ին, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետի ռուսական բաժինը։ Աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, ապա՝ ԵՊՀ հայագիտական կենտրոնում իբրև գրաքննադատության և գրական կապերի բաժնի վարիչ։ Դասախոսել է ԵՊՀ-ում, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալն է։ Իբրև գրականագետ զբաղվում է ռուս գրականության և հայ-ռուսական գրական կապերի խնդիրներով, Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ, նրա մասին առաջին ռուսերեն մենագրության հեղինակն է։ Կազմել և խմբագրել է տասնյակ գրքեր։
Հեղինակ է շուրջ 20 գրքի (գրականագիտական և թարգմանական)։

ԵՐԿԵՐ

1. Մարինա Ցվետաևան երևանյան հրապարակումներում (1960-90 թթ.), Եր., 1999։
2. Անդրեյ Բելի «Հայաստան», Եր., 1997,1985։
3. Մաքսիմիլիան Վոլոշին, Բանաստեղծի տունը, Եր., 1993։
4. Օսիպ Մանդելշտամ, Բանաստեղծություններ, արձակ, նոթագրություններ, Եր., 1989։
5. Վիլյամ Սարոյան և նրա պատմվածքները, Եր., 1976։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (անգլերենից և հայերենից ռուսերեն)

1. Վիլյամ Սարոյան, Ինչի մասին է խոսում գրողը (պատմվածքներ, վիպակներ, էսսեներ, էջեր օրագրից), Եր., 2008։
2. Վիլյամ Սարոյան, Գրողի դեկլարացիան և 25 պատմվածքներ, Եր., 2003։
3. Վիլյամ Սարոյան, Հայը և հայը, Եր., 1994։
4. Վիլյամ Սարոյան, Վիպակներ և պատմվածքներ, Եր., 1980։
5. Պերճ Զեյթունցյան, Ավերված քաղաքի առասպելը (համահեղինակ Գ. Կուբատյան), Եր., 1982։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2007 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
2. Արժանացել է Մ. Շոլոխովի անվան մեդալի։

Հասցե՝ Երևան 19, Մ. Բաղրամյան 21, բն. 12
հեռ.՝ բն. 58 88 18