ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1968թ.

Ծնվել է 1937թ. հուլիսի 22–ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Եղել է Մոսկվայի Մ. Գորկու անվան ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացների ունկնդիր (1971-73թթ.)։ Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայի գրականության և արվեստի բաժնի խմբագրությունում որպես խմբագիր, ինչպես նաև «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական գրող» և «Արևիկ» հրատարակչություններում։ Նրա տեքստերով ստեղծվել են բազմաթիվ երգեր մեծերի և փոքրերի համար։ Թարգմանել է ռուս և օտար մանկագիրների ստեղծագործություններ (28 գիրք)։
52 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, որից 39-ը՝ մանկական։

Երկեր

1. Չքնեք, տղաներ, Եր., 2010։
2. Սարը սարին, Եր., 1986։
3. Երբ դու գալիս ես, Եր., 1979։
4. Ձկնորս արջն ու մկնորս կատուն, Եր., 2012։
5. Ամենալավ խաղալիքը, Եր., 2011։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2000 թ. «Այբբենարանի ուղեկից» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է «Ոսկե եղեգն» պետական գրական առաջին մրցանակի։
2. 1990թ. «Բարի թզուկն ու պարկապզուկը» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի։
3. 1988թ. «Ձկնորս արջն ու մկնորս կատուն» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է համամիութենական 3-րդ կարգի մրցանակի ։

Հասցե՝ Երևան 31, Լենինգրադյան 52, բն. 109
հեռ. բն.՝ 35-87-71
Էլ. փոստ՝ sahak@arm-cinema.am