ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՈՒՄԸ

30.07.2024
ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈՒՇԱՔարի ԲԱՑՈՒՄԸ
Հուլիսի 22-ին տեղի ունեցավ բանաստեղծ – մանկագիր Յուրի Սահակյանի հուշաքարի բացումը Լենինգրադյան փողոցի նրա բնակված շենքի բակում: Օրը խորհրդանշական էր Յուրի Սահակյանի ծննդյան 87-ամյակով:Ելույթ ունեցան բանաստեղծի որդին՝ Հակոբ Սահակյանը, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, գրականագետներ Ազատ Եղիազարյանը, Արմեն Ավանեսյանը, արձակագիր Գրիգոր Ջանիկյանը, դիրիժոր Տիգրան Հեքեքյանը, խմբավար Զաքար Քեշիշյանը, բանաստեղծի դուստր Աշխեն Սահակյանը և Վլադիմիր Գալստյանը: Հուշատախտակը բացեցին բանաստեղծի կինը՝ Գալինա Սահակյանը և որդին: Հուշատախտակի հեղինակն է ճարտարապետ Արտակ Ղուլյանը, իսկ քանդակագործը՝ Արթուր Սարգսյանը:



