Մրցանակաբաշխություն

Մրցանակաբաշխություն
Հայաստանի գրողների միությունը հայտարարում է գրական ամենամյա մրցանակաբաշխություն՝ հետևյալ անվանակարգերով.
Դերենիկ ԴԵմիրճյանի անվան մրցանակ (արձակ)
Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա)
Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակախոսություն)
Լևոն Շանթի անվան մրցանակ (դրամատուրգիա)
Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրականագիտություն, գրաքննադատություն)
Վախթանգ Անանյանի անվան մրցանակ (մանկական գրականություն)
Գրքերը (2015 թ. հրատարակված) ներկայացվում են Հայաստանի գրողների միություն նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 25-ին, «Գրական թերթում»:
Գրքերը հանձնել Գրողների տուն (Բաղրամյան 3)՝ ՀԳՄ գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին: Հեռ.՝ 56-45-70: