ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը համատեղ հայտարարում են «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխություն» հետևյալ անվանակարգերով՝ արձակ, պոեզիա, մանկապատանեկան գրականություն (միայն անտիպ)՝ յուրաքանչյուրի համար սահմանելով 3 մրցանակ.

պոեզիա – 1-ին, 2-րդ, 3-րդ

արձակ  – 1-ին, 2-րդ, 3-րդ

մանապատանեկան գրականություն – 1-ին, 2-րդ, 3-րդ։

Պոեզիայի համար ներկայացնել մինչև 7 բանաստեղծություն։

Արձակի համար՝ 3 պատմվածք՝ ընդհանուր 10 էջի սահմանում։

Մանապատանեկան գրականության համար՝  մինչև 7 բանաստեղծություն կամ 3 պատմվածք՝ ընդհանուր 10 էջի սահմանում։

Նշել ծննդյան օրվա տվյալները՝ ըստ անձնագրի և բջջային հեռախոսահամարը։

Ստեղծագործություններն  ուղարկել Հայաստանի գրողների միության էլ.փոստին (wua34@maul.ru) կամ ներկայացնել ՀԳՄ մշակույթի բաժին՝ Կարինե Մեսրոպյանին, յուաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11-15-ը, մինչև ս. թ. սեպտեմբերի 20-ը։

Մրցանակները կհանձնվեն ս.թ. հոկտեմբերին։ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ