ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
«Գրական թերթը» հայտարարում է մրցանակաբաշխություն` «Մեր անկախության 25 տարիները» թեմայով, հրապարակագրու­թյան և գրաքննադատության անվանակարգերում:
Հրապարակագրական հոդվածները պետք է լինեն մինչև 5 համակարգչային էջ, գրա­քննադատականը` մինչև 8 էջ:
Հոդվածներն ընդունվում են մրցանակաբաշխու­թյան հայտարարության հրապարակման օրից և տպա­գրվելու են «Գրական թերթում»՝ «Ներկայացված է մրցանակաբաշխության» խորագրով:
Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված է երեքական մրցանակ.
Առաջին մրցանակ` 100.000 դրամ:
Երկրորդ մրցանակ` 75.000 դրամ:
Երրորդ մրցանակ` 50.000 դրամ:
Հոդվածներն ընդունվում են մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը:
Մրցանակաբաշխության արդյունքները կհայտա­րարվեն սեպտեմբերի 21-ին: