ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի գրողների միությունը հայտարարում է Նաթելլա Լալաբեկյանի հովանավորությամբ, Լևոն Անանյանի անվան ավանդական, երիտասարդական (մինչև 30 տարեկան) գրական մրցանակաբաշխություն` պոեզիա և արձակ անվանակարգերում (3 մրցանակ):
1. Առաջին մրցանակ` 180.000 դրամ
2. Երկրորդ մրցանակ` 120.000 դրամ
3. Երրորդ մրցանակ` 70.000 դրամ:
Ներկայացնել միայն մամուլում և գրքերով տպագրված ստեղծագործություններ:
Հանձնել ՀԳՄ ընդհանուր բաժին, մինչև սթ. հոկտեմբերի 15-ը:
Մրցանակաբաշխությունը կամփոփվի հոկտեմբեր ամսին:
ՀԳՄ