ՄԻՆՉԵՎ 27 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

ՄինչԵՎ 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողնեՐի մրցանակաբաշխությունը

Հոկտեմբերի 1-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողներ»-ի մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ՀԳՄ-ի և ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի համագործակցությամբ: Ելույթ ունեցան, մրցանակաբաշխության մասին խոսեցին ու երիտասարդներին շնորհավորեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԲԸՄ  ներկայացուցիչ Հովհաննես Յորդեկեանը, արձակագիր Գուրգեն Խանջյանը, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը և արձակագիր Տիգրան Նիկողոսյանը: Էդվարդ Միլիտոնյանն ու Հովհաննես Յորդեկեանը երիտասարդներին հանձնեցին մրցանակները, ինչպես նաև հավաստագրեր, որոնք հնարավորություն են տալիս նրանց ստեղծագործությունները վերածել աուդիոտարբերակի և հրապարակել «Գրքասեր» կայքում: Տրվեցին հետևյալ մրցանակները.

Պոեզիա

Միլենա Սաֆարյան  – 1-ին մրցանակ

Մուշեղ Տոնոյան  – 2-րդ մրցանակ

            Արմեն Ավո   – 3-րդ մրցանակ

Լևոն Բեժանյան – խրախուսական մրցանակ

Արձակ

Մարիամ Ալոյան – 1-ին մրցանակ

Էրիկ Բեկնազարյան  –  2-րդ մրցանակ

Սուսաննա Էլբակյան – 3-րդ մրցանակ

Գոռ Աղամիրյան  –  խրախուսական մրցանակ

Մանկագրություն

Վովա Արզումանյան – 2-րդ մրցանակ: