ՄԵՂԵԴԻՆ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ
ՄԵՂԵԴԻՆ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ
Դեկտեմբերի 13-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Արմենուհի Սիսյանի «Մեղեդին չի ավարտվում» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներառում է չհորինված պատմություններ, նովելներ ու էտյուդներ, տպագրվել է «Հայաստան» հրատարակչությունում: Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրքի խմբագիր Վահագն Սարգսյանը, գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը, գրականագետ, բ.գ.թ. Անահիտ Հակոբյանը, գրականագետ Դիանա Խաչատրյանը, Արցախի հանրային ռադիոյի և այժմ Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Վարդուհի Բաղդասարյանը: Արմենուհի Սիսյանը խոսեց իր ստեղծագործությունների մասին, շնորհակալություն հայտնեց հնչած ելույթների և գնահատանքի համար: Շնորհանդեսը վարում էր արձակագիր Ալիս Հովհաննիսյանը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ընթերցմամբ ներկայացրեցին Արմենուհի Սիսյանի ստեղծագործությունները:



