Մաքսիմ Հովհաննիսյանի 85 ամյակը

Հուլիսի 17-ին՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնում տեղի ունեցավ անվանի գրող, արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանի 85 ամյակին նվիրված գրական հանդիսություն: Հանդիսությանը ներկա էին Արցախի հանրապետության նախագահ  Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, նախարարներ, գրողներ, լրագրողներ և բազմաթիվ ընթերցողներ: Ներկա էր նաև ՀԳՄ պատվիրակությունը(Էդվարդ Միլիտոնյան, Արմեն Ավանեսյան):
Իր ելույթում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բարձր գնահատեց Մաքսիմ Հովհաննիսյանի դերը ժամանակակից հայ գրականության ասպարեզում, հատկապես ընդգծեց նրա ծանրակշիռ ավանդը՝ վերջին 60 տարիների ընթացքում արցախահայությանը հուզող խնդիրների արծարծումը հրապարակախոսության և լրագրության մեջ:
Հայաստանի գրողների միությունը Մաքսիմ Հովհաննիսյանին նվիրեց Գրական վաստակի մեդալ և տաղանդավոր նոր գործեր գրելու «կախարդական» գրիչ: