Մարգարիտ Թերզյան

Մարգարիտ Թերզյան

Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ, բազմավաստակ թարգմանչուհի Մարգարիտ Թերզյանը:

Մարգարիտ Թերզյանը շուրջ 40 թարգմանական գրքի հեղինակ է: Թարգմանել է բուլղարերենից և ռուսերենից՝  հայ ընթերցողին ներկայացնելով բուլղար դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները։

Մարգարիտ Թերզյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 18-ից-20-ը, «Ռոտոնդա» սգո սրահում (Դավիթ Բեկի 83)։

Հուղարկավորությունը՝ փետրվարի 6-ին՝ ժամը 13-ին, նույն տեղից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ